Քչերը գիտեն, որ Ուդեյ Սադամ Հուսեյն ալ–Թիքրիթը Իրաքի նախկին հախագահ Սադամ Հուսեյի ավագ որդին էր։
Արդեն 11 տարի է անցել այն պահից, երբ Ուդեյնն ու նրա կրտսեր եղբայրը սպանվեցին ամերիկացի զինվորականների կողմից։ Եվ միայն վերջերս են պաշտոնապես հայտարարվել նախագահի որդու ավտոտնակում առկա մեքենաների մասին։ Ըստ տարածված լուրերի`Ուդեյի մեքենաների հավաքածուն անցնում է հազարից, որոնց թվում մտնում էին 18 Rolls-Royce (Corniche, Silver Shadow և այլն) առնվազն երեք Bentley, քսաներկու տարբեր Mercedes-Benz, երեք Jaguar, Lamborghini Diablo VT, Lamborghini LM002, չորս Bugatti, երեք Aston Martin, չորս Cadillac, Ferrari F40, Ferrari 512 Testarossa, Ferrari 348 Barchetta, Ferrari 550M, վեց Porsche, Lotus Esprit, մի քանի Maserati, Plymouth Prowler և այլն:
Տեղեկություն կար այն մասին, որ Սադամի ավագ որդին նաև McLaren ուներ, բայց, ցավոք, հաստատող ապացույցներ ի հայտ չեկան։ Հավաքածուի մի մասը գողացվել էր Քուվեյթից` իրաքյան ներխուժման ժամանակ, մյուս մասը`պատրաստվել է Ուդեյի հատուկ պատվերով։ Պատվիրված Rolls-Royce–ներից մեկն այն աստիճան էր ձևափոխված, որ հետևից Mercedes-Benz էր հիշեցնում։ Բայց Ուդեյը այդ բոլոր մեքենաները չվարեց։ Նա հիմնականում թաքցնում էր դրանք ստորգետնյա ավտոտնակներում` հոր աչքից հեռու։
Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո, Ուդեյ Սադամ Հուսեյնի անձնական ավտոտնակից 360 ավտոմեքենա հայտնաբերեցին։ Դրանց մի մասը թալանված էր, որոշներն էլ` դիտմամբ հրդեհվել էին ապստամբենրի կողմից։ Ահա հավաքածուի մի մասի` Բաղդադի ռմբակոծումից և գրավումից հետո արված լուսանկարներում.
Շարունակությունն` այստեղ