Աշխարհում 5000 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների 85%-ի գրասենյակներում արգելված է Facebook և Youtube կայքերի այցելությունը, քանզի դա արվում է աշխատանքի ժամերի հաշվին, իսկ ինչպես գիտենք, ժամանակը փող է: Չեռնոգորիան առհասարակ արգելել է պետական պաշտոնյաներին օգտվել սոց. կայքերից: Նման մի բան արվել է Լեհաստանում: Որոշ կազմակերպություններ հատուկ չեն սահմանափակում մուտքը սոց. կայքեր՝ համարելով դա յուրօրինակ չափորոշիչ: Այսպես, եթե պարզվում է, որ աշխատակիցը հաճախ է այցելում նման կայքեր, ուրեմն եկել է ժամանակը ծանրաբեռնել նրան նոր աշխատանքով: Facebook-ում և Twitter-ում քաղաքական գործիչների ներկայացվածությունը դրված է մամուլի պատասխանատուների վրա, որոնք և՛ նորացնում, և՛ հետևում են պաշտոնական էջերին նշված ցանցերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել