Ահա ևս մի ելույթ և ինչպես շատ անգամններ «օդ կրակած» բառեր: Հերթական անհեթեթությունը` իմ կողմից «շատ սիրված» պրն. Զուրաբյանի կողմից: Իհարկե, իմ թիրախը նրա անձը չէ, բայց ես մեղք չունեմ, որ նման ելույթներով հանդես է գալիս հենց ինքը: Պրն. Զուրաբյան, կարո՞ղ եք բացատրել անհասկացողներիս, թե ինչն է հակասահմանադրական, որ ՀՀԿ-ն չմասնակցի արտահերթ նիստին և պատասխանեք մի շատ կարևոր հարցի` այդ երբվանի՞ց եք սկսել ժողովրդի անունից խոսել և համախմբվածության ելույթով հանդես գալ, երբ սեփական կուսակցությունից օրեցօր, ժամ առ ժամ, րոպե առ րոպե շատանում են հիասթափության ալիքները և լքում են ձեր շարքերը` չցանկանալով համագործակցել հանցագործների հետ: Արդեն Ձեր իսկ համակիրները գրառումներ են կատարում, որպեսզի առաջին նախագահը էլ չառաջնորդի ՀԱԿ-ը, և հավատացեք՝ այդ պահանջն ի կատար ածելուց հետո հերթը Ձերն է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել