Հարգելի բարեկամներ... Այսօր ամբողջ Էլեկտրոնային մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով ավտոմեքենա է շահել: Նախապես ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը, և դա երբեք չի թաքցվել: Ավելին՝ եթե թաքցնելու խնդիր ունենայինք, եղբայրս ի տես աշխարհին հեռուստատեսությամբ ընդհանրապես չէր երևա, տրամաբանակա՞ն չէ.... Իմ խորին հարգանքս լրագրողական աշխարհի նկատմամբ, սակայն կարծում եմ՝ կոռեկտ չէ, երբ արհեստական ֆոներ են տալիս այս երևույթին, առավել ևս, երբ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու ուղիղ մեկ տարվա առաջվա երևույթը հանկարծ հիմա հիշեցին, նախընտրական շրջա՞ն է: Իսկ նման տեղեկատվությանը արհեստական ֆոներ տվող անձանց կխնդրեի, որ հիշեն, որ ես և իմ ընտանիքը ևս ՀՀ քաղաքացի ենք և օգտվում ենք սահմանադրական մեր իրավունքներից` այդ թվում գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջելուց, և կհորդորեի ամեն ինչ կասկածի տակ դնելու փոխարեն իրենք էլ տեր կանգնեին իրենց իրավունքներին և գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոնները... Վերջում ավելացնեմ, որ նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ո՛չ փոխնախարար եղբայր ունեն, ո՛չ էլ այլ պետական այր.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել