«Մեծ Մեռելները», նրանք են, որոնք իրենց ապրած կյանքով ու թափված արյունով սրբագործում են հայրենի հողը, իմաստավորում են գաղափարը: Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ:
Մի ժողովուրդ բարոյապես այնքան ուժեղ է, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Մենք այդպես էլ չհասկացանք խոսքի ազատություն ասվածը: Մտածում ենք, թե ամեն ինչ կարելի է խոսել ու խոսել բարձրաձայն: Մի բան ամեն դեպքում կարելի է ականջին, որպես օղակ անցնելով, հասկանալ, որ, երբ սկսում ես խոսել, պիտի բավարար փաստեր ունենաս այդ անելու համար: Թե չէ այստեղից-այնտեղից լսածի վրա մի քանի հուզական ու զգացական միտք էլ ավելացնելով արտահայտվելը կդառնա ավելորդ գլխացավանքի առիթ, ու մտքիդ սխալ ձևակերպման պատճառով կսկսվի մեղադրանքների տեղատարապը: 
Ժամանակին այդ կերպով էլ չհասկացանք թե ինչ էր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: Արդյոք հագնելո՞ւ էր, թե՞ ուտելու... 
Այ քեզ հիմար վիճակ... Մարդի՛կ, մի՛ արեք: Սա պատիվ չի բերում ոչ մեկին... Ես հասկանում եմ, որ այս կերպ փորձում եք մնացածների ուշադրությունը սևեռել ձեր ոչինչ չասող կերպարի վրա և ակամայից դառնում եք առաջամարտիկը, բայց ասեմ, որ սա լավ տարբերակ չէ՛ ինքնակայացման ճանապարհին: Պ. Սևակն ասում էր. «...Խոսելը հեշտ է, հոսելն է դժվար...»: Էդքան, որ խելացի եք ու մտածող, եկեք ընդհանուր մի գործի ու գաղափարի շուրջ ծավալվենք, դուրս գանք ստեղծված իրավիճակից: Թե չէ, սա արեց այսպես, նա ուզում է անել, այս մեկն արդեն արել է... Անիմաստ ու ոչնչի չբերող խոսքերն ու մտքերը միայն բարբաջանքի են նմանվում:
Վերջերս նորից սկսեցին հիմար կարծիքների ու ենթադրությունների ալիք բարձրացնել ԼԻԶԲՈՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ու գործողության արդյունքում նահատակված 5 ՍՐԲԵՐԻ մասին... Տո այ կիսատներ, ասա ձեր ի՞նչ գործն է, թե այդ տղաներն ովքեր են, ինչու արեցին և ինչի համար արեցին... Ձեր մտատանջությունը ոչ թե պիտի լինի այս հիմար ենթադրություններն ու եզրակացությունները, այլ այն, թե ինչպես անել, որ պահելով կարողանաս հիշատակը փոխանցել քեզանից հետոներին... Լիզբոնի տղաները այս կամ այն կազմակերպության անդամ են, այս կամ այն գաղափարի ու մտայնության զոհ են, «չստացված հաջողակներ» են և այլն...
Պատմության հեռուներից շատ հեշտ է պատմությունը գնահատել... Հետաքրքիր է՝ մեզանից յուրաքանչյուրն ինչպես կվարվեր պատմական այդ ընթացքի պահին...
ՀԵՐԻ՛Ք է գլուխներդ ծանրացնեք հիմար մտատանջություններով... Դա ձեզ ամենաքիչը պիտի հետաքրքրի: Մի փորձեք ինքնադրսևորվել ու ինքնակայանալ՝ ոչ բավարար տեղեկություն ունենալով... Այստեղից-այնտեղից, բերնեբերան անցած կիսատ ու ճղճիմ ինֆորմացիաներ լսելով՝ մի՛ փորձեք ձեզ դնել գիտեցողի ու մասնագետի տեղ ու հասարակության ուշադրությունը սևեռեք ձեր ստվերված անձի վրա: 
Այս օրերին շատերը գովազդեցին իրենց անձերը: Ի՜նչ լավ է, որ ասենք թե այս ու էլի ուրիշ հերոսներն էլ կային պատմության մեջ մնացած, թե չէ ինչ պիտի անեիք... Եթե այդքան կաք, դուք էլ ինչ-որ բան արեք այս Երկրի համար: Թռել էք օտար երկրներ ու այդտեղից էշ-էշ խոսում եք: Պապս մի լավ խոսք ուներ, ասում էր. «ԲԱԼԱ ՋԱՆ, ՄԻ ՄՏԱՀՈԳՎԻ, ԱՄԵՆ ՇՈՒՆ ԻՐԱ ԴՌԱՆ ԴԵՄՆ Է ՀԱՉՈՒՄ: ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ, ԹՈՂ ԱՉՔԵՐԻԴ ՄԵՋ ՆԱՅԵՆ ՈՒ ՀԵՏՈ ԽՈՍԵՆ, ԷԴ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՐ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ՝ ՈՎ ԵՆ, ԻՆՉՔԱՆ ԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՊԵՍ...» 
Նորից չեմ զլանա ու կկրկնեմ, ձեր պատերից ջնջելով՝ հեռացրեք ձեր բոլոր այն գրությունները, որոնք ազգային դաստիարակությանը ոչ թե նպաստում են, այլ փչացնում առանց այն էլ արդեն փթող ազգային ոգին:
Հիմա ով ինչ արել է, արդեն արել է ու փոխանակ հիշենք, խոնարհվենք ու պահենք մեր մեջ, սկսում ենք ուրիշների արյան ու հիշողության վրա «ԱՔԼՈՐՆԵՐ» ձևավորվել...
Ոչ մի ՎՐԻԺԱՌՈՒԱԿԱՆ ԱԿՏ կամ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ չունի ոչ մի քաղաքական և կամ կուսակցական պատկանելիություն: Այդ ամենը ԱԶԳԱՅԻՆ ՀՈՂԻ վրա ձևավորված մտատանջություն է, որ ամեն մեկի մոտ ձևավորվում է յուրօրինակ կերպով...
ՀԱՄԱՑԱՆՑԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՔ ՁԵՐ ՄՏԱՀՈՐԻԶՈՆԻ ՃԱԽՐԱՆՔԻ ՎԱՅՐԸ...
ՄՏԱԾՈՂ ԱՆՀԱՏԸ ԱՅԴՊԵՍ ՉԷՐ ԱՆԻ... ԱՅԼ ԿԱՇԽԱՏԵՐ ՄԵԿ ՔԱՐՈՎ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՏՆԵՇԸ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել