Երեկոյան ժամերին Երևանի կենտրոնում մեծ թվով տուրիստներ կան, ովքեր հիմնականում հիացած են Երևանի գեղեցկությամբ, և մեր հարցումները ցույց են տալիս, որ նրանց դուր է գալիս և հարմար է Երևանում հանգստանալը, և տուրիստական այդ պիկ շրջանում հայտնվում են Սանասարյան Դավիթն ու իր փոքրաթիվ կոլեգաները և լարվածություն ստեղծում քաղաքի կենտրոնում. փաստացի սեփական ամբիցիաների և կարիերայի համար այս մարդիկ ուղղակի վնասում են մեր պետությանը և առնվազն Երևանում հանգստացող տուրիստների տպավորությունները մեր երկրի մասին փչացնում: Արդեն մի քանի օր է՝ ես տեսնում եմ Հանրապետության հրապարակում տուրիստների զարմացած հայացքները, թե ինչու են մեծ թվով ոստիկաններ հավաքված քաղաքի կենտրոնում, և ակնհայտ է, որ այս երևույթը չի կարող դուր գալ որևէ տուրիստի: Եթե մի խումբ արկածախնդիրներ կարող են փչացնել մեր պետության իմիջը, ապա պետք է նրանց անհապաղ ձերբակալել և ենթարկել պատասխանատվության: Մենք պետք է հանդուրժե՞նք, որ մեկ ամբիցիոզ կարիերիստ սեփական շահերի համար վարկաբեկի մեր երկիրը, և, ի վերջո, Դավիթը վազում, հացադուլ է անում, թե պառկում է գետնին, միևնույն է՝ անտարբերության է մատնված քաղքացիների կողմից, իսկ դա նշանակում է, որ հասարակության համար նա արժեք չունեցող մեկն է, և նման մեկը չի կարող վարկաբեկել մեր պետությունը:
Վստահ եմ՝ Սանասարյան Դավիթի նման պահվածքը նրա պաշտելի Արևմուտքում կդիտարկվեր հոգեկան անհավասարակշիռ պահվածք, և նրան կտեղափոխեին ոչ թե ոստիկանական բաժանմունք, այլ հոգեբուժարան: