Ինձ թվում է՝ երեկ իմ լսողությունը դավաճանեց ինձ, թե ….
Քաղաքական կոնսուլտացիաններ, թե ինչպես կոտրել «հրեշավոր մեքենան»… Եվ սա ասաց պրն. Զուրաբյանը ՀՅԴ-ի հանդիպումից հետո: Խնդրում եմ հաստատել, որ լսել եմ նման բան: Այսինքն ի՞նչ: ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ պայքարում է «հրեշավոր մեքենայի» դեմ: ՀՅԴ-ում մարդ կա՞, աուուուո՜ւ: ՀՅԴ-ի կոնսուլտացիայի մասնակիցներ լսե՞լ եք, թե ինչ է ասում Զուրաբյանը: Բերդերում «փթթում» էին, Տեր-Պետրոսյանը, ինչքան քաղաքական գործիչ կար, բանտարկել էր, հալածում էին ՀՅԴ-ի անդամներին, իսկ հիմա՞… Վատ չէ: Հա, չնայած այն ժամանակ դա քաղբանտարկյալ չէր կոչվում, ՀՅԴ-ի հանցավոր խմբավորություն էր որակվել: Իսկ ՀՅԴ-ն ի՞նչ կասի պրն. Զուրաբյանի այդ հայտարարությանը: Ժողովուրդ, ո՞վ լավ կոնսուլտաբան գիտի`աչքիս ինձ կոնսուլտացիաններ են պետք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=494966027190529&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել