Մտածել, որ Հայաստանում խնդիրներ չկան, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ: Մտածել, որ Հայաստանի իշխանությունները չեն անում հնարավորինս՝ այդ խնդիրները լուծելու համար, ևս նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ: Մտածել, որ իշխանություններին հաջողվում է լուծել բոլոր խնդիրները, ևս ինքնախաբեություն է, բայց մտածել, որ ներկա իշխանությունների այլընտրանքը կարող է լինել ներկա ընդդիմությունը, եթե այդպիսին գոյություն ունի... իհարկե նման բան հնարավոր չէ: Իսկ եթե Սանասարյան Դավիթը մտածում է, որ Երևանի փողոցներում վազելով կամ փողոցներում պառկելով հնարավոր է ինչ-որ բան փոխել... առնվազն տարօրինակ է:
Ցանկացած քաղաքական ուժ պետք է գիտակցի, որ Հայաստանում իշխանության կարող է գալ բացառապես համապետական ընտրությունների ճանապարհով: Հայաստանը հեղափոխությունների և ներքին լարվածությունների իմունիտետ չունի, և նա, ով սա չի հասկանում, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի: Գլխավորն այն է, որ այս պարզ ճշմարտությունը հասկանում են Հայաստանի քաղաքացիները:
Հաճելի վազք եմ մաղթում Դավիթին և հուսով եմ՝ այսօրվա վազքն անվնաս կանցնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/836249926444084
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել