Ակնհայտ է, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին և Օդեսայի այսօրվա գուբերնատոր Սաակաշվիլին ամերիկյան պրոյեկտ են, ումից նահանգները կերտում են կոռուպցիայի դեմ պայքարող, ազնիվ, սկզբունքային և ծայրահեղ ռուսատյաց մի կերպար, ով հայտնվում է այնտեղ, որտեղ կա խնդիր, և փրկելով տեղի ժողովրդին՝ ապացուցում, թե որքան վատն են ռուսները, և որքան արդարացի են արևմտյան արժեքները: Հետաքրքիր է, որ Սաակաշվիլուց սուպերմեն կերտելու գործին լցվել են նաև հայաստանյան պրոամերիկյան լրատվականները՝ խնդիր ունենալով Հայաստանում ևս այս «վերազգային», «վերմարդկային» և «վեհ գերմարդու» հերոսացմանը:
Իրականում Սաակաշվիլին մեկ օրվա ընթացքում Վրաստանի քարտեզը ձևափոխեց՝ կորցնելով Աբխազիան և Հարավային Օսիան, ձեռք բերելով գալստուկ ուտողի համբավ: Իրականում բիզնեսից և տնտեսությունից ոչինչ չհասականալով՝ միայն ամերիկյան փողերով Սաակաշվիլին կառուցեց գեղեցիկ շենքեր, ենթակառուցվածքներ, որոնք առանց բիզնես տրամաբանության, առանց դրսի փողերի հեռանկարներ են (դա փաստում են նաև Վրաստանի այսoրվա իշխանությունները, ովքեր Սաակաշվիլիի փուչիկ տնտեսության ձեռքն ուղղակի կրակն են ընկել), և ի վերջո, «գերհզոր» Սաակաշվիլին այսօր իր հայրենիքում համարվում է հանցագործ և փախչելով սեփական հայրենիքից՝ խուսափում է կանգնել դատարանի առջև: Նույն ամերիկյան փողերով և պռախոդով «սուպերմենն» Օդեսայում շարունակում է իր ամերիկյան պրոեկտը, և վստահ եմ՝ կարճ ժամանակ անց թեկուզ այս քաղաքում կհայտնվեն գեղեցիկ շենքեր և ենթակառուցվածքներ. նա կարժանանա տեղի ժողովրդի հակակրանքին և ատելությանն ինչպես Վրատանում և ստիպված կլինի փախչել Օդեսայից՝ տեղի դատարանի առջև չկանգնելու համար:
Այնպես, որ հայաստանյան պրոամերիկյան «խիստ ազնիվ» լրատվականներին խորհուրդ եմ տալիս առավել դրական պերսոնաժներ գտնել ամերիկյան «վեհ» և «մարդակենտրոն» արժեքները և «սուպերմեններին» պրոպագանդելու համար:
Ի դեպ, Սաակաշվիլին Վրաստանում կոռուպցիան չի վերացրել, այլ բարձրացրել է նոր մակարդակի, և, ի դեպ, ԱՄՆ-ում կոռուպցիան ևս այլ մակարդակի վրա է, և դրանով զբաղվում են լոբբիստական ընկերություններն օրենքով սահմանված կարգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել