Փաստորեն, Սանասարյան Դավիթը ցերեկները քնում է, էներգիա է հավաքում, իսկ երեկոները վազում Երևանի կենտրոնական փողոցներով և անակնկալ պառկում հետիոտնային անցումներին՝ փորձելով լարվածություն ստեղծել քաղաքի բանուկ հատվածներում: Քիչ առաջ Ամիրյան փողոցում ականատես եղա՝ ինչպես է Դավիթը փողոցում այս կողմից այն կողմ վազում, իսկ ոստիկաններն էլ ապահովում եին նրա խաղաղ վազքը: Ի՞նչ խոսք, այս ամենը ծիծաղելի է և զավեշտալի, իսկ ավելի լուրջ, ամենայն լրջությամբ ինձ մեկ հարց է հետաքրքրում. եթե հերթական հետիոտնային անցումին պառկելու ժամանակ որևէ վարորդ վրաերթի ենթարկի արագավազ Դավթին (դա չի բացառվում, քանզի Դավիթն անակնկալ հայտնվում է և անմիջապես պառկում գետնին)...
Հարգելի՛ Դավիթ, որպես հայ երիտասարդը հայ երիտասարդին, կոչ եմ անում քեզ սթափվել և մինչև վերջ չոչնչացնել քո քաղաքական և հասարակական ապագայի փոքրիկ և վերջին նշույլները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/835888123146931
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել