Տեսնելով, որ իրենց գաղափարների և շատ կարևոր անձերի հետևից հասարակական լայն շերտեր չեն գնում` արևմտյան գրանտների սիրահար Դավիթը, Անդրիասը և այլք ստիպված գնում են ծայրահեղ քայլերի. նստացույցեր, հացադուլեր, փողոցների փակում, երթևեկության խափանում, իսկ այժմ նաև ամենածայրահեղ քայլը փողոցի մի մայթից մյուսն անցնել և հետ դառնալն է: Վստահ եմ, ինչպիսի ծայրահեղ քայլերի էլ դիմեն այս երիտասարդները, հասարակության մեծ զանգվածներն անտեսելու են նրանց, քանզի հասարակությունը գնում է ո՛չ թե գործիչների աչքերի գույնի կամ սանրվածքի հետևից, ո՛չ թե նրանց ծայրահեղ կամ մանկամիտ քայլերի հետևից, այլ գաղափարների և ծրագրերի, իսկ այդ իմաստով մայթից մայթ անցնող արկածախնդիրները դատարկ են և պարզունակ: Հուսով եմ, ժողովուրդ հավաքելու նպատակով այս մարդիկ չեն գնա ինքնահրկիզման կամ ինքնասպանության ճանապարհով: Ի դեպ, ամեն գնով գրանտ շահելու փոխարեն կարելի է ինչ-որ մի տեղ աշխատել և սեփական աշխատավարձով պահել սեփական ընտանիքը, դա շատ ավելի ազնիվ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/835361519866258
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել