Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունու հատակի լուսանկարներում ստորջրյա քաղաք են հայտնաբերել:
Գիտնականների խումբը` Պոլա Վայնցվեյգի եւ Պոլինա Զալիտցկու գլխավորությամբ, ծովի հատակը ուսումնասիրել են ռոբոտի օգնությամբ: Լուսանկարներում երևում է հսկայական խորտակված քաղաք` թունելներով, բուրգերով և այլ կառույցներով, իսկ շինությունների պատերին գրություններ են փորագրված:
Գիտնականների կարծիքով` քաղաքը լատինամերիկյան մշակույթի հնագույն քաղաքներն է հիշեցնում, մասնավորապես` Տեոտիուկան կորած քաղաքակրթության մշակույթը, որ գոյություն է ունեցել ժամանակակից Մեքսիկայի տարածքում և ծաղկման գագաթնակետին է հասել առաջին հազարամյակում:
2000-ականների սկզբից Վայնցվեյգի եւ Զալիտցկու ընկերությունն իրականացրել է կուբայական իշխանության` օվկիանոսի հատակի քարտեզագրական նկարագրության պատվերը: Կուբայական կառավարության նախնական նպատակը եղել է իսպանական խորտակված նավերի գանձերի հայտնաբերումը: Այդ ուսումնասիրությունների ժամանակ էլ ամուսնական զույգը ջրի հատակին հայտնաբերել է քաղաք: