Փաստեր և միայն փաստեր: Այդ հասկացողությունը նրա համար է, որ մարդիկ, խոսելուց և քննադատելուց բացի, ներկայացնեն իրական փաստեր, թե իրենց առաջարկությունները և իրենց հաղթանակը ինչ կտա ժողովրդին: Բան չունեմ ասելու` հիանալի ելույթներ են ունենում, հիանալի հռետորիկայի են տիրապետում ոմանք, հիանալի ձևով խաղում են ժողովրդի հետ: Նման դերասանների պակաս հաստատ ունենք, և դա ցցուն կերպով երևում է մեր սերիալներում: Արդեն ռեֆլեքսորեն ելույթից հետո ասում են՝ չհամարեք սա պոպուլիզմ... Բա ի՞նչ համարենք: Խոսեք փաստերով և ոչ թե օդից վերցրած թվերով: Իսկ եթե չեք կարողանում, ապա մի հապաղեք և դիմեք մեր ամենակարող տնտեսագետ Հրանտ Բագրատյանին, ով լեզվով արդեն իսկ հարավ-հյուսիս ճանապարհը փորել է: Հա, մեկ էլ մոռացա ասել. պրն. Բագրատյան, շնորհակալ ենք ամբողջ ազգով, որ Դուք չլինեիք 90-ականներին, հիմա արդեն սովից կոտորված կլինեինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել