Ցավոք, ընդդիմադիրներն էլ են միմյանց նկատմամբ ընդդիմադիր դառնում, ինչը մեզ պարզ ցույց է տալիս, որ Հայաստանում ընդդիմությունը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Եվ ցավոք սրտի այս ամենը ոչ թե գաղափարական կռիվ է, այլ աթոռի և միմյանց ապացուցելու, թե ով ինչքան հզոր է: Ընդդիմությունը այնպես է խճճվել, որ արդեն իշխանություններին թողած մեկը մյուսին է մեղադրում և բացի դա՝ միմյանց դեմ պայքարում են իրենց թեկնածուներով: Օրինակ` «Ազատ դեմոկրատները» ցանկանում են թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններում, ինչով ցանկանում են առաջին հերթին մրցակցել «Ժառանգության» հետ: ՀԱԿ-ը դեռ խաղի մեջ է, և կարծում են, թե իրենք ամենախելոքն են ու բոլորին մատի վրա «ֆռռացնում» են, բայց ցավոք սրտի այդպես չէ, և պետք է ժամանակից շուտ ցավակցեմ նրանց` իրենց ծրագրերի խափանման կապակցությամբ: Դե, ՀՅԴ-ի հետ պարզ է արդեն շա՜տ շուտվանից և մեկնաբանելու կարիք չկա: Այ հիմա ինձ բացատրեք՝ մեր ընդդիմադիրների քաղաքական խաղերը աթոռակռի՞վ են, թե՞ երկրի և ժողովրդի ապագայի մասին մտածող քաղաքական ուժերի ռազմավարություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել