Civilnet.am-ը գրում է.
Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը հուլիսի 24-ին օրենք է ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր», հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia-ն:
Օրինագիծը ներկայացրել էր Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոն:
Պարանայից, Սեարայից և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Հունիսի սկզբին Բրազիլիայի Դաշնային Սենատն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
Նյութի աղբյուր՝ http://civilnet.am/2015/07/25/rio-de-janeiro-recognized-armenian-genocide/#.VbMncrOqqkq
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել