Այսօր սոցիալական կայքերում անհասկանալի ակտիվություն են ցուցաբերում իշխանամետ երիտասարդները, և պասիվացել են ընդդիմադիր ակտիվիստները, ովքեր ժամանակին 30 վարկյանանոց հեղափոխություն էին խոստանում: Հիմա նրանք շաբաթվա մեջ 2-3 անգամ հրավիրում են բողոքի ցույցերի և քննադատում իշխանությանը:
Հիմնական համացանցային պայքարը գնում է ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդների միջև, և այդ պայքար-բանավեճերին միանում են տարբեր կուսակցություններ ներկայացնող երիտասարդներ, ինչպես նաև երկրի ապագայով մտահոգ հայեր:
Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, բայց առաջին հերթին մենք ՀԱՅ ենք և պետք չէ դա մոռանալ հանուն «նախընտրական քաղաքականության»:
Ես՝ որպես հայ երիտասարդ, կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչներին.
Հարգել միմյանց, լինել զուսպ իրենց հայտարարությունների մեջ և չանցնել անձնական վիրավորանքների, չէ՞ որ բոլորս էլ ուզում ենք ունենալ բարեկեցիկ և հզոր հայրենիք:
Հ.Գ. Ինձ արդեն թվում է, թե այդ համացանցային «ակտիվիստներից» շատերը առաջնորդվում են «Если делаешь что-то, не делай это бесплатно» կարգախոսով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mikayelgrigoryan/posts/391935654220279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել