Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի սուլթան Ալիև կրտսերը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը վերջին մարդն է, ով կարող է խոսել ժողովրդավարությունից»: Իսկապես ծիծաղելի և նաև զարմանալի է, որ սեփական երկիրը դիկտատուրայի ռեժիմով կառավարող, իրեն սուլթան հռչակած կրտսերը ժողովրդավարական արժեքների դրոշակակիր Եվրոպայի լիդերներից մեկի ներկայությամբ նախ չի ամաչում խոսել դեմոկրատիայից, ավելին՝ սուլթանական աթոռից քննադատում է իսկապես դեմոկրատական ճանապարհով քայլող Հայաստանին, նամանավանդ Հայաստանի նախագահին, ով իր կառավարման ողջ ընթացում էականորեն բարձրացրել է Հայաստանում ժողովրդավարության նշաձողը: Ցավալի է, որ այս աբսուրդը լսելով` Տուսկը չի արձագանքել և չի հակադրվել բռնապետին: Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Դոնալդ Տուսկին հորդորեց հանել հավասարության նշանը Հայաստանի և Ադրբեջանի գնահատականերից, և Արևմուտքը հստակ պետք է գիտակցի, որ քանի դեռ հավասարության նշան է դնում ագրեսոր և բռնապետական Ադրբեջանի, մյուս կողմից ժողովրդավարական արժեքներով ապրող և սեփական հայրենիքի համար պայքարող Հայաստանի և Արցախի միջև, տարածաշրջանը լինելու է անկայուն, և այդ պատասխանատվությունը սուլթանական Ադրբեջանի հետ համատեղ կիսելու է նաև Արևմուտքը: Մարդկայնորեն կրտսերին կարելի է հասկանալ. նա չի կարող ադեկվատ վերաբերվել մի մարդու, ով ռազմի դաշտում հաղթել է իր հորը, իսկ հիմա էլ դիվանագիտական դաշտում հաղթում է իրեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/834016040000806
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել