Լոպազ-լոպազ խոսելու հարցում մեր լիբերալ ընդդիմությանը հասնող չկա ու չի էլ կարող լինել, ընդ որում՝ լոպազ-լոպազ և որ կարևորն է՝ անիմաստ խոսելու հարցում ՀԱԿ-ին մարտահրավեր է նետել «Ոտքի՛, Հայաստա՛ն» քաղաքացիական կլոունադայությունը, որովհետև եթե ՀԱԿ-ն արդեն 7 տարի է՝ ռեժիմին է խուճապի մատնում (համենայն դեպս ՀԱԿ-ում մնացած մի քանի տասնյակ մարդիկ դրանում վստահ են), ապա Սանասարյանի ու Անդրիասի պսևդո նախաձեռնությունը, որը ոչ այլ ինչ է, քան «Ոչ թալանին»-ի լֆիկական ֆալշ, հայտարարել է, որ, ուշադրություն, «շրջափակելու է» մայրաքաղաքի և մյուս քաղաքների փողոցները։
Դատելով փողոց «շրջափակելու» մտքի անհեթեթությունից (շրջափակելը կամ էլ շրջապատելը ինչ-որ նոր բան է փողոցների նկատմամբ, սովորաբար ուղղակի փակում են)՝ այս հայտարարությունն արվել է Դավիթ Սանասարյանի կողմից, ով մշտապես աչքի է ընկել իր հակահռետորաբանությամբ ու անհեթեթ մտքեր ու ֆրազներ օգտագործելու խասյաթով, բայց դե սա մի կողմ դնենք, հիմա Դավիթն ա, ֆեյսբուքից դուրս «Ա»-ն ու «Բ»-ն չի կարողանում կապել... Եկեք փոխարենը ֆիքսվենք բուն հարցի վրա։
Իսկ բուն հարցը հետևյալում է. ինչպե՞ս են պատրաստվում Սանասարյանն ու Անդրիասը փակել Երևանի ու այլ քաղաքների փողոցներ, եթե, դատելով հանրահավաքին մասնակցած մի 20 հոգի տարեց մարդկանցից, անգամ իրենց շենքի շքամուտքը նորմալ փակելու մարդկային ռեսուրսով չեն կարող պարծենալ։ Այնքան քիչ ժողովրդականություն են վայելում, որ նույնիսկ Անդրիասի պրոֆեսիոնալ երիտակտիվիստները չեն կարող մի բան փոխել...
Բայց դե, Սանասարյանի ասած՝ կլՈնադա ա, պետք ա մինչև վերջ հասցնեն, ու վստահ եմ, որ դեռ մի երկու ամիս կբզբզան մեր երկու ժողովրդական փրկիչներն իրենց մանկլավիկների հետ։ Լրջացեք էլի, էս ձեր խելքի բանը չէ, գնացքն արդեն գնաց, ժողովրդական լայն մասսաները ձեզնով չտպավորվեցին ու թողեցին, գնացին տուն, և ինչ էլ հիմա անեք հանուն ձեզ, բացի էդ 20 հուսահատ ծերունիներից՝ էլ մարդ դուրս չի գալու։