Քաղաքականությամբ զբաղվող գործիչը պետք է նաև ադեկվատ լինի և ամենակարևորն՝ ունենա ամոթի զգացում: Եթե տեսնում ես, որ քո կոչերին և հացադուլներին արձագանքում են շատ փոքր թվով քաղաքացիներ, և հասարակական լայն շերտերը մեղմ ասած անտեսում են քեզ և քո գաղափարները, ապա պետք է քո մեջ ուժ գտնես և գիտակցես, որ դու վարկանիշ և պահանջարկ չունեցող գործիչ ես քո հասարակության մեջ: Եվ այլ զբաղմունք գտնես քեզ` ինքնահաստատվելու և կայանալու համար: Փաստացի, «Ոչ թալանին» երիտասարդական շարժումը վարկաբեկելուց և ոչնչացնելուց հետո Դավիթ Սանասարյանը և նրա մի քանի համախոհները նոր շարժում են ստեղծում`«Ոտքի Հայաստան» ամպագոռգոռ անվանմամբ: Ուզում եմ հավատալ, որ եթե Դավիթի կոչով ոտքի կանգնի ոչ ամբողջ Հայաստանը, այլ ընդամենը 50-100 քաղաքացի, այս անգամ գոնե Դավիթ Սանասարյանը կսթափվի և կհասկանա սեփական կշիռն ու կդադարի ամպագոռգոռ անուններով նոր շարժումներ և հացադուլներ նախաձեռնելը:
Եվ ընդհանրապես, երբ Դուք ասում եք, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ ձեր կոչին արձագանքում են 50-100 մարդ, դա նշանակում է, որ ժողովուրդը որոշել է և ձեզ ասում է՝ ո՛չ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել