Համբույրն այն է, ինչ մնացել է մեզ  դրախտային լեզվից... ասել է ինչ-որ մեկը...Ինչ պերճախոս  ու գեղեցիկ լեզու է եղել, որքա՜ն բովանդակալից, զգացական, խոր, անբարբառ - իմաստուն   .... :)) Ինչո՞ւ է եղել... Ուղղում եմ ինքս ինձ՝ հիմա էլ են «խոսում» այդ հիասքանչ լեզվով`Համի և Բույրի այդ  գեղեցիկ համադրությամբ...
Դե, ինչ.... Թող այդ սքանչելի համադրության արտահայտումները լինեն այսպիսին...
Լինի հանդիպման  կարոտագին համբույր և երբեք՝ կարոտածին... բաժանման, վերջին...հրաժեշտի...
Չլինի կեղծավորության, շողոքորթության «ամենաանկեղծ» դրսևորում...
Չլինի  հատկապես գողացված ... կամ ծույլի օդային համբույր :))
Ատելություն թաքցնող համբույր չլինի...կամ համբույրի հետևում թաքցրած ատելություն չլինի....
Եվ թող կանանց համար այն չլինի վերջը սկզբի, իսկ տղամարդկանց համար՝ սկիզբը վերջի...:))
Լինի նվիրվածության, հավատարմության... սակայն  երբեք, երբեք չլինի համբույր Հուդայի ... (վերադիր 30 արծաթ)...
Թող լինի Համբույր Սիրով կնիքված... և միայն սերը վավերացնող  Համի ու Բույրի դրախտային Կնիք...

Իսկ հիմա..)))) հետաքրքիր փաստեր համ+բույրի վերաբերյալ...

Ողջ կյանքի ընթացքում մարդ միջինը երկու շաբաթ է ծախսում համբուրվելու համար... (այդքան քի՞չ)))) 

Հին Եգիպտոսում չգիտեին համբույրի մասին... Նույնիսկ Կլեոպատրան, որը հայտնի էր տղամարդկանց հանդեպ ունեցած իր հաղթանակներով, չգիտեր, թե ինչ բան է իսկական համբույրը: Եթե, իհարկե, Կեսարը նրան չի սովորեցրել...:))
Իսկական կրքոտ համբույրը ուղեղում նույն քիմիական ռեակցիան է առաջացնում, ինչ ցատկը անկարգելով (парашют) կամ ատրճանակից կրակելը... Պարոնայք, պատերազմելու փոխարեն համբուրվեք:))  
Հռոմեացիներն,  ի նշան ողջույնի,  համբուրում էին միմյանց աչքերը, իսկ ռուսների մոտ նույն համբույրը ճիշտ հակառակը՝ հրաժեշտի նշանակություն ունի:

Միջնադարյան Իտալիայում, եթե տղամարդը բոլորի ներկայությամբ համբուրեր աղջկան, պարտավոր էր ամուսնանալ: Նեապոլում ավելի դաժան էին օրենքները... Փողոցում համբուրվելը կարող էր ավարտվել բանտարկությամբ...:)) Համբուրվողներն անգամ կարող էին զրկվել կյանքից, եթե հոգևորականի ներկայությամբ է տեղի ունեցել այն....
 

Դեպի Քայլաշ լեռ ուխտագնացության ժամանակ բարեպաշտ բուդիստը 30.000 անգամ համբուրում է գետինը....

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչո՞ւ համբուրվելիս փակում են աչքերը :))
Պարզվում է՝ ունի բացատրություն...
Համբուրվելու ժամանակ ուղեղը ստանում է սենսորային գերծանրաբեռնվածություն: Փակելով աչքերը՝ ենթագիտակցորեն նվազեցնում ենք կրքերի լարվածության ավելցուկը :))
                                                       
***
Եվ այսպես... Իսկ  կա՞ն  ազգեր, որոնք  չեն «հաղորդակցվում դրախտային լեզվով», չեն  համբուրվում...:)) ԿԱՆ:
10-րդ տեղում
Բանգլադեշի արևելյան մասում գտնվող Չիտտագոգի բարձրունքներում ապրող ցեղերի մոտ նույնիսկ գոյություն չունի «համբուրիր ինձ» արտահայտությունը, փոխարենը նրանք  ասում են. «Հոտոտիր ինձ»:
9-րդ տեղում
Ինչպես հայտնի դարձավ Ջ. Կուկի գրառումներից, Նոր Զելանդիայում ապրող աբորիգենները հանդիպման ժամանակ ծածկում էին միմյանց ծածկոցով՝ փոխադարձաբար «տրորելով  միմյանց քթերը», ուժեղ ներշնչելով օդը՝ արտաբերում խռնչյունի նման հնչյուններ:
8-րդ
Սանտա -Մարիա կղզում ապրող տուզեմցիները հանդիպման ժամանակ նախ հոտոտում են միմյանց, հետո «հաղորդակցվում» քթերով :))
7-րդ
Թասմանացիները, պապուասները և Ֆուգա կղզու բնակիչները, որը Ֆիլիպիններում է, միմյանց ողջունելիս քթի մոտ կամ գլխավերևում հոտավետ, հաճելի բուրմունքով ինչ-որ առարկա են միշտ պահում...
6-րդ
Հնդկական օվկիանոսի ափին՝ Սոմալիի մերձափնյա շրջանում, ապրող բնակիչները հանդիպելիս համբուրում են միմյանց ուսերը...(հրաշալի է)
5-րդ
Տոնգա կամ, ինչպես անվանում են, Բարեկամության կղզու բնակիչներն այսպես են բարևում. հանդիպելիս  վերցնում  է  ընկերոջ ձեռքն ու նրանով ուժեղ շփում իր քիթ ու բերանին :)
4-րդ
The Royal isles  կղզիներում  ողջույնն այսպես է. բարևելիս կողմերը դնում են քթերն իրար վրա ու եռանդուն շփում մեկը մյուսին...(դե-ինչ, սա էլ է տարբերակ :))
3-րդ
Բիրմանցիները ողջույնն անվանում են Nomtschi... Nom-բույր, tschi-ներշնչել՝ ներշնչել բուրմունքը...
2-րդ
Չինացիները նույնպես ողջունելիս «հաղորդակցվում են» քթերով... Մոտավորապես այնպես, ինչպես կանայք հանդիպելիս ձև են անում, իբր թե ողջունում են համբույրով...
1 տեղում
Ժամանակակից Ճապոնիայում վկաների ներկայությամբ համբուրվելն անպարկեշտ է համարվում: Հենց այդ պատճառով ճապոնական ֆիլմերում երբեք  չեք տեսնի համբույրի տեսարաններ...
Այն, ինչ ամբողջ աշխարհում կոչվում է ճապոնական համբույր, կատարվում է այսպես. կանգնում են իրարից մի քայլ հեռավորության վրա, խոնարհվում են առաջ և ձգելով շուրթերը՝ հպվում... Այդ ընթացքում ոչ մի դեպքում չպիտի բացվի բերանը... 

P.S. Իմ հին գրառումներից է ՝մի փոքր թարմացված ...))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել