Երբ քո վրա պատասխանատվություն ես վերցնում լարելու Հայաստանի ներքաղաքական կյանքը` պետք է գիտակցես.
1. Սահման պահող տղաներն առավել լարվում են, քանզի ներքաղաքական լարվածությունը ոգևորում է հակառակորդին, ովքեր սրում են սահմանային իրավիճակը` դժվարություններ ստեղծելով սահման պահող հայ զինվորների համար:
2. Տուրիստական այս պիկ շրջանում, իսկ ամառը Հայաստանի համար տուրիստական պիկ շրջան է, շատ և շատ տուրիստներ փոխում են Հայաստան գալու իրենց մտադրությունը և այցելում այլ երկրներ:
3. Հայաստանում բիզնես ներդրումներ անել ցանկացող բիզնես շրջանակները տատանվում են իրենց ներդրումները կատարելու հարցում, ինչն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Եթե, այս ամենը չգիտակցելով, լարում ես հասարակական կյանքը, ապա դու իրավունք չունես հասարակակական-քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանզի չհասկանալով օգտագործվում և վնասում ես սեփական պետությանը, իսկ եթե գիտակցելով ես գնում նման քայլի և սեփական անձդ կարևորելու, քաղաքական կարիերա անելու կամ մեկ այլ նպատակ իրականացնելու համար` դա ուղղակի անբարո և անբացատրելի քայլ է:
Այն պահից, երբ նախագահն ընդառաջ գնաց երիտասարդ ցուցարարների պահանջներին, «Ոչ թալանին»-ի նախաձեռնությունն ու նրանց պոչին կպած գրանտակերներն ու քաղաքականացված մանր ու մունր գործիքներն ինքնանպատակ և ոչինչ չասող պայքար են փորձում իրականացնել, ինչն ակնհայտորեն հասարակական լայն շերտերի շրջանում աջակցություն չունի: Չունի, քանզի յուրաքանչյուր բանական քաղաքացի քաջ գիտակցում է վերոնշյալ խնդիրներն ու զերծ մնում սեփական երկրին վնասելու աննպատակ քայլերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել