ՀՀ սոցիալ-քաղաքական զարգացման ողջ ընթացքում հասարակական շարժման արենայում հանդես եկող քաղաքացիական ակտիվիսները գրեթե միշտ ուղղորդվել են կուսակցական-քաղաքական ամբիոններից: Այդ շարժումը, որպես կանոն, իր մեջ կրել է պոպուլիստական մանր նպատակներ, որոնք դրական առումով հանրությանը ոչինչ տալ չէին կարող:

Ավելին՝ նման նեղ շահեր հետապնդող ակցիաները միայն բացասական հետք կարող են թողնել մեր հասարակության վրա՝ իրենց հերթական անկումներով աստիճանաբար նվազեցնելով մարդկանց հույսի պաշարը:

Օբյեկտիվորեն գնահատելով ներկայիս ստեղծված իրավիճակը՝ կարելի է արձանագրել, որ Էլ. հոսանքի սակագնի բարձրացման դեմ վերջին օրերին մեզանում տարերայնորեն ձևավորվեց նոր որակի քաղաքացիական նախաձեռնություն: Հիմք դրվեց հասարակական շարժման նոր սկիզբի, որն ի զորու կլինի զերծ մնալ կուսակցական- քաղաքական թելադրանքից: 
Վստահ եմ, որ քաղաքացիական հասարակության երկար սպասված այս սաղմը կզարգանա և վերջ կդնի հասարակական շարժումների կուսակցապետական կառավարման արատավոր պրակտիկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել