Sports.am-ը գրում է.
beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերը հաղորդել է, որ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է ստանալ 2015 թ.-ի Ամերիկայի Գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
«Անհավանական է: Մեսսին հրաժարվեց 2015 թ.-ի Ամերիկայի Գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակից, քանի որ ցանկացավ խուսափել 2014 թ.-ի նվաստացումից:
Այդ պատճառով հանդիսավոր արարողության մեկնարկը տրվել է տասը րոպե ուշացումով: Նրանք փորձել են համոզել Մեսսիին, իսկ մարզադաշտում բոլորը զարմացած էին, թե ինչու ոչինչ տեղի չի ունենում», – այդ մասին Պալմերը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել