Մեսսին հրաժարվել է Ամերիկայի Գավաթի խաղարկության լավագույն խաղացողի մրցանակից


18:29 , 6 հուլիս, 2015

lionelmessiSports.am-ը գրում է.

beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերը հաղորդել է, որ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է ստանալ 2015 թ.-ի Ամերիկայի Գավաթի  խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Անհավանական է: Մեսսին հրաժարվեց 2015 թ.-ի Ամերիկայի Գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի մրցանակից, քանի որ ցանկացավ խուսափել 2014 թ.-ի նվաստացումից:

Այդ պատճառով հանդիսավոր արարողության մեկնարկը տրվել է տասը րոպե ուշացումով: Նրանք փորձել են համոզել Մեսսիին, իսկ մարզադաշտում բոլորը զարմացած էին, թե ինչու ոչինչ տեղի չի ունենում», – այդ մասին Պալմերը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ