Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում հայկական վարժարան է բացվել և ուշագրավ է, որ հայկական վարժարանի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը և վարչապետ՝ Մանուել Վալսը: Այսինքն՝ Ֆրանսիայի քաղաքական իշխանության երկրորդ և երրորդ դեմքերը Հայաստանի վարչապետի հետ համատեղ մասնակցում են հայկական վարժարանի բացմանը, սա ցույց է տալիս հայ-ֆրանսիական բարեկամության ամենաբարձր մակարդակը, սա խոսում է մեր երկու պետությունների դիվանագիտական որակների մասին, սա խոսում է Ֆրանսիայում հայկական Սփյուռքի որակի և ազդեցության մասին: Համաշխարհային նման մակարդակի պետության հետ նման որակի հարաբերություններ ունենալը պատվաբեր՝ է և պարտավորեցնող: Շատ կարևոր է, որ նորանկախ Հայաստանը կարողացավ պետական մակարդակով պահպանել այն հարաբերությունները, որոնք մինչ այդ ձևավորել էին Ֆրանսիայում ապրող հայերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/826177834117960
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել