Բաղրամյանում այսօրվա ցույցերի նոր համակարգողների պահանջը մեղմ ասած անատամ, անարդյունավետ ու անիմաստ եմ համարում: Նախ էս ի՞նչ ժառանգական ձևեր ա, լրատվամիջոցների ներկայացուցիչներին կանչում են կեսօրին Բաղրամյան պողոտա, որ հայտարարեն, որ երեկոյան ժամը 9-ին հուժկու հայտարարություն են անելու, ժամը 9-ին գնում են ՀՈՒԺԿՈՒ հայտարարությունը լսելու ու իմանում են, որ եթե Սերժը մինչև երկուշաբթի ցուցարարների պահանջը չկատարի աղբամանները ՄԵԿ ՔԱՅԼ առաջ են տալու, որ ինչ, աղբամանները ՄԵԿ ՔԱՅԼՈՎ առաջ տալով Սերժին ի՞նչ որ նեղություն եք պատճառելու, կամ կողե՞րն եք շարժելու։ Եթե անգամ ոչ թե մեկ քայլ այլ ամեն օր ՄԵԿ ՄԵՏՐ տեղաշարժվեին աղբամանները, ուղիղ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ժամանակ կպահանջվի աղբամանները մինչև Բաղրամյան 26 հասցնելու համար, որովհետև գրողների տնից մինչև Բաղրամյան 26 ընկած ճանապարհահատվածը ուղղիղ 700 մետր է:
Մի խոսքով մենք կրկեսի վերածելու պողոտա չունենք, Սթափվե՛ք!!!!