Երբ խոսք ա գնում՝ ճիշտ էր, թե՝ ոչ Հայրիկյանին իր դրոշի հետ հեռացնելը Բաղրամյան պողոտայից, արևմտամետների մի խումբ դատապարտում է այդ փաստը և պնդում, որ դրանով անարգանք է հասցվել եվրոպական արժեքներին: Երբ հարց ես տալիս, կդատապարտեի՞ք, եթե մի խումբ այլ մարդիկ Եվրազեսի լոգոյով դրոշներ ծածանեին պողոտայում, այստեղ լոլոների շարք ա սկսվում՝ «Եվրոպա պուպուշ, Ռուսաստան քըխ» շրջանակներում...
Ընկերներ, դեմոկրատներ, ազնվության մարմնացումներ ջան, բա խի՞ եք երկակի ստանդարտներ կիրառում։ Ի՞նչ գործ ունի որևէ դրոշ ներհայաստանյան պայքարի ծիրին մեջ, չեք կարծո՞ւմ, որ հպատակվելու և ամեն գնով հավատարմության երդումներ տալու կիրքը հագուրդ տալու ավելի հարմար վայրեր կան:
Ընդ որում, եթե դուք ավելի բարձր ու որակով եք գոռում Եվրոպաներից ու ինչ-որ արժեքներից, ինձ համար ոչնչով չեք տարբերվում Ռուսաստան բառը լսելիս հալումաշ լինողներից: Դուք նույնն եք մեծ հաշվով՝ մի մասը դրամաշնորհային սիրով, մի մասը ձրի «տրմամբ»...
Դեմագոգիկ առարկություններ չառաջարկել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/967551249956237?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել