ՀԱԿ-ի առաջնորդն իր հետնորդներին բաժանել է երկու խմբի: Առաջին խմբում Զուրաբյանն ու Մանուկյանն են, երկրորդում՝ Փաշինյանն ու Բագրատյանը: Առաջին հայացքից կարծում ես՝ ՀԱԿ-ում բազմակարծությունն է գլուխ բարձրացրել, բայց իրականում այստեղ գոյություն ունի «Ա» և «Բ» պլան: «Ա» պլանի իրագործողնները Զուրաբյանն ու Մանուկյանն են, ովքեր փորձում են կոնսոլիդացվել՝ հույս ունենալով հասնել իշխանափոխության: Իսկ եթե սկզբունքային հարցերում անհամատեղելիություն նկատեն, ապա գործի կդրվի «Բ» պլանը՝ Փաշինյանը ու Բագրատյանը, ովքեր մինչ օրս գնում են ուրիշ ուղղությամբ և, չգիտես ինչու, անտեղյակ են իրենց կուսակից ընկերների քայլերից: Վերջերս Փաշինյանը մի հոդված էր գրել, որտեղ ներկայացնում էր, թե ԲՀԿ-ն երկրորդ և երրորդ նախագահների ծրագիրն է, իսկ Բագրատյանը տեղյակ էլ չէր՝ ինչ է կատարվում՝ ով ում է հանդիպել, ինչու է հանդիպել: Այսպիսով, եթե չհաջողվի կոնսոլիդացվել, ապա կգան «Բ» պլանի քննադատները և կփորձեն փրկել առաջիններին: Լավ տարբերակ է, թե վատ՝ վերջը ցույց կտա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել