Նիկոլ Փաշինյանի մասին: Այն, ինչ նա անում է պառլամենտում, հարգանքի է արժանի, քանի որ եզակի մարդկանցից է, ով խոսում է 
բոլորիս կամ մեծամասնության կողմից և փոխարեն (Լիսկա, Լֆիկ, Շմայս... և մնացածը): Սակայն իմ կարծիքով նրա մասնակցությունը «Ոչ թալանին» շարժմանը խանգարեց բնականոն զարգացումներին և թուլացրեց (պառակտեց) երիտասարդներին, ինչը բոլորովին չի արժեզրկում նրա արդար պայքարն ԱԺ-ում: Ու քանի որ ես հանրապետական չեմ, որ ունենամ մեկ տեսակետ բոլոր հարցերի վերաբերյալ, ես Բաղրամյան պողոտայի մի հատվածում (ԱԺ) Նիկոլ Փաշինյանին կողմ եմ, մյուս հատվածում (ցույց)` դեմ:
Ու, ամեն դեպքում, բարի գիշեր բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել