Ջրի երես են դուրս եկել Ժիրայր Սեֆիլյաններն ու «գրանտակերները» և փորձում են երիտասարդների ազնիվ պայքարի ղեկը վերցնելով դարձնել այն քաղաքական, և փորձել սեփական քաղաքական ամբիցիաները բավարարել: Սա ոչ միայն անբարոյական քայլ է, և ցույց է տալիս այս մարդկանց ամեն գնով իշխանության գալու փոքրոգի ձգտումը, այլ նաև՝ վտանգավոր քայլ, քանզի, այսուհետ ցանկացած արդարացի սոցիալական բողոք, ի սկզբանե, ընկալելի չի լինելու ո´չ իշխանության, ո´չ ժողովրդի կողմից, քանի որ միշտ լիենլու է վտանգի զգացողություն, որ քաղաքական մտքի իմպոտենտները կարող են հարամել նմանատիպ պայքարները: Օրեր շարունակ բոլորը խոսում են այն մասին, որ մենք ունենք հիանալի նոր սերունդ, որ չի կարելի կոտրել այդ սերնդին և պետք է թույլ տալ, որ հիանալի նոր սերունդը որոշումներ կայացնի և պայքարի, ապա ինչո՞ւ եք հիմա միջամտում և փորձում վերցնել այս շարժամ ղեկը այս հիանալի նոր սերնդի ձեռքից, եթե իշխանությունն ու ոստիկանությունը հանդուրժում են այս հիանալի նոր սենդի արդարացի բողոքի ձայնը, ապա դատապարտել և չհանդուրժել «գրանտակերների» և ապազգային կոչերով հայտնի Ժիրայր Սեֆիլյանի և նրա թիմի երկիրը ցնցելու վտանգավոր պահվացքը և սա առաջին հերթին պետք է չհանդուրժենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել