Ցույցը պիտի ընդունի հետևյալ հայտարարությունը.
Քանի որ Ս.Սարգսյանի կողմից հայտարարվել է աուդիտ իրականացնելու մտադրության մասին, հիշեցնում ենք պարոն Սարգսյանին, որ ծախսերի նպատակահարմարության աուդիտ անցկացնելու որևէ իրավական հիմք չկա, և Բիբինի կարող է արգելակալ աուդիտի անցկացումը կամ սահմանափակել աուդիտի ուսւոմնասիրման ոլորտները ըստ իր հայեցողության:
Բացի այդ, չի կարելի խտրականություն դնել Էլ.ցանցերի կամ միայն ռուսական կապիտալի մասնակցությամբ բնական մենաշնորհի նկատմամբ, և չքննել այլ բնական մենաշնորհները կամ կառավարմանը հանձնված ռազմավարական նշանակության ոլորտները:
ՈՒստի, Հանրապետության Նախագահի և տղամարդու խոսքը ապահովելու նպատակով պահանջում ենք ԱԺ և Նախագահից.
1. ԱԺ արտահերթ նիստով ընդունել օրենք բնական մենաշնորհների ամենամյա պրեֆերենս(ծախսերի նպատակահարմարության) աուդիտի մասին հետևյալ պայմաններով:
1.1 Աուդիտորական ընկերությունը պիտի լինի "Մեծ քառյակի" կազմից գլխամասային գրասենյակը:
1.2 Չհիմնավորված ծախսերի համար բնական մենաշնորհ հանդիսացող ընկերությունը պիտի տուգանվի այդ ծախսերի չափով, իսկ ընկերության ղեկավարությունը խախտումների համար պիտի հեռացվի աշխատանքից և ենթարկվի պատասխանատվության:
1.3 Տարեկան ֆինասնական աուդիտ իրականացնող և ծախսերի նպատակահարմարության աուդիտ իրականացնողը չի կարող լինել նույն ընկերությունը:
1.4 Ծախսերի նպատակահարմարության վերաբերյալ աուդիտը պիտի իրակակացվի բաց և թափանցիկ, և այդ տվյալները չեն կարող համարվել առևտրային գաղտնիք:
2. Եթե աուդիտի արդյուքներով պարզվի, որ ՀԷԾ-ը ունեցել է չհիմնավորված ծախսեր, ապա այն գումարը, որը ծախսվել է պետբյուջեից հոսանքի գնի սուբսիդավորման համար պիտի գանձվի ի օգուտ պետբյուջեի: Ֆինանսական միջոցների բացակայության դեպքում այդ գումարի չափով ՀՀ Կառավարությունը պիտի դառնա ՀԷԾ-ի բաժնետեր:
Այս պահանջների ընդունման դեպքում նոր ազատել Բաղրամյանը և գնալ Օպերա շարժումը կառուցվածքային առումով կայացնելու համար և սպասել աշնանային թանկացումներին՝ սեղմված գազ, բեզնին, դիզ.վառելիք:
Առաջարկել այնպիսի մի տրամաբանական պահանջներ, որոնց մերժումը հիմար դրության մեջ կդնի իշխանությանը: Համաձայնության դեպքում հայտարարել դա հաղթանակ և քաշվել Օպերայի հրապարակ՝ շարժումը դեպի խորքային զարգացում տանելու համար:
Հակառակ դեպքում մարդիկ արդեն իսկ տարբեր կարծիքի են. հաղթեցինք-ից մինչև поп Гапон-եր, որոնք շարժումը տանելու են առճակատման և իհարկե պարտության՝ վճռականի և հեղափոխականի անձնական իմիջը ապահովելու համար:
Շարժման պարտություն ես կահամարեմ, եթե այն չդառնա երկարաժամկետ գործոն, չվերածի կազմակերպված կառույցի, հեղինակազրկվի, պառակտվի, և իշխանությունը հանձնի արկածախնդիրներին, որոնք այդ շարժման կայացման հետ ոչ մի կապ չունեն:
Մեկ վատ հանգամանք արդեն կա. շարքերն են թելադրում իրենց կամքը հարթակին: Վերջում, երբ մարդիկ կպակասեն, իսկ դա տեղի կունենա, շարքերի որակը էապես փոխվելու է ի օգուտ առավել կազմակերպված և ներդված շարքերի:
Իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար հարթակը պիտի սկսի բացի երգ ու պարից ելույթներ ունենալ և երկխոսի, ղեկավարի, համոզի իր շարքերը: Չի կարող անկազմակերպ, տարերային որևէ շարժում հաղթանակի: Չնայած ինչ որ մարդիկ իհարկե կհաղթեն..
Գրում եմ քաջ հասկանալով որ այս կամ նման մի ծրագիր իրականացնելու հավանականություն զրո է: Սցենարը տրված է և տանում է բոլորին դեպի հայտնի ավարտը. թուլացում, մարդկանց նոսրացում, պառակտում և վերջին մնացած փոքր խմբի ցրում ոստիկանության ուժերով:
Այս իմաստով մեկ տարբերակ կա. եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Ռոբերտ սիրուն չի: Բայց այդ տարբերակը քիչ հավանական է:
Կրկնում եմ, իմ անձնական կածիքն է: