Ամեն անգամ, երբ շարժում է սկսվել, մարդկանց ասել եմ՝
- եթե չեք ուզում հիասթափվել, ապա գնացեք շարժման ղեկավարների մոտ ու պահանջեք ձեզ ներկայացնեն քայլերի այն համակարգը, որը կիրառելով՝ կփշրեն իշխանությունների դիմակայությունը և հաղթանակ կապահովեն:
Կյանքը ցույց տվեց, որ մեր առաջնորդներից և ոչ մեկը չի ունեցել այդ համակարգը: այսինքն եթե խորհուրդս լսած լինեին, ապա ոչ մի հիասթափված մարդ չէր լինի երկրում: ինչպես որ ես չեմ հիասթափվել ոչ մի շարժումից, քանի որ հաշվարկել եմ ուժերի հաշվեկշիռն ու համոզվել, որ տանուլ են տալու:
Հիմա էլ աջ ու ձախից կոչեր են հնչում պայքարը թեժացնելու մասին: անձամբ ես կռիվներին դեմ չեմ, որպես գրող՝ սիրում եմ այդ երևույթը, ամենամեծ ճակատամարտերն եմ նկարագրել իմ գրքերում ու մեր բոլոր մեծ տուրուդմփոցներին ներկա եմ եղել: բայց եթե չեք ուզում մի անգամ էլ հիասթափվել., ապա գնացեք այդ կոչ անողների մոտ և պահանջեք մանրամասն ներկայացնեն, թե ո՞նց են ապահովելու հաղթանակը: