Մեզանից և ոչ մեկը ապահովագրված չէ կռիվներից: Ուստի՝ շատ կարևոր է իմանալ՝ ինչպես վարվել, երբ հայտնվել եք մի դրության մեջ, երբ Ձեզ պարզապես ուզում են ծեծել: Պատճառը կարևոր չէ… Գուցե տհաճ բան եք ասել մի տղայի, որի հետ կատակներ անել չի կարելի, կամ թարս եք նայել ինչ-որ մեկի ընկերուհուն… Եվ այսպես ստորև կթվարկենք 10 կանոն, որ պետք է իմանա ծեծկռտուքի մեջ հայտնված յուրաքանչյուր ոք:
1. Սա կինո չէ
Հիշեք, որ ձեր կռիվը ոչ ոք չի նկարահանում, և դու Բրյուս Լին չես: Ուստի՝ մի փորձեք տպավորություն թողնել էքստրավագանտ հնարքներով, որովհետև ամենայն հավանականությամբ դրանք Ձեզ մոտ չեն ստացվի: Փորձեք հնարավորինս օպտիմալ շարժումներ անել և մի դադարեք հարվածել Ձեր հակառակորդին, քանի դեռ չեք համոզվել, որ նա անգործունակ է:
2. Քո նպատակը փառահեղ հաղթանակը չէ
Եթե անզգուշորեն վնասես քո հակառակորդին, շատ հնարավոր է, որ ժամեր անց հայտնվեք բանտում, ուստի մի փորձեք հաղթել նրան: Հակառակորդին հասցրեք այն վիճակին, որ նա չհասցնի հետապնդել քեզ և փախեք:
3. Իմացիր քո չափը
Եթե հակառակորդդ զինված է, մի փորձիր պայքարել նրա դեմ, պարզապես արա, ինչ նա ասում է: Հիշիր, որ դու չես կարող բոլոր մարտերը հաղթել, իսկ ողջ մնալ պարտավոր ես:
4. Մի վախեցիր և անհանգստության նշաններ ցույց մի տուր
Շատ մարդիկ պարտվում են դեռ մարտը չսկսած: Նրանց հաղթում է ոչ թե հակառակորդը, այլ իրենց վախը: Քեզ հավաքիր ու համենայն դեպս վստահ եղիր, որ աշխարհի չեմպիոնի հետ չես կռվում, և նա նույնպես թույլ կետեր ունի: Փորձիր դրանք բացահայտել:
5. Մի վախեցիր հարվածներ ստանալուց
Իհարկե, մռութին մի քանի հարված ստանալը կյանքի ամենահաճելի պահերից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ եղիր նաև դրա միջով անցնել: Հարված ստանալիս պետք չէ հուսահատվել, այլ ընդհակառակը՝ նպատակամղվել ռևանշի:
6. Փողոցում օրենքներ չկան
Մազեր քաշելու, աչքերը սեղմելու և գոտկատեղից ներքև խփելու համար քեզնից միավորներ չեն հանի և զգուշացում չեն տա: Փողոցում օրենքները չեն գործում: Արա ամեն ինչ վտանգավոր իրավիճակից անվնաս դուրս գալու համար և դիմիր նույնիսկ նենգ ու ոչ սպորտային քայլերի:
7. Հարվածիր առաջինը
Երբ լարված իրավիճակում թողնում ես, որ հակառակորդդ քեզ առաջինը հարվածի, վատ իրավիճակդ ավելի ես բարդեցնում: Հարվածիր առաջինը և հակառակորդիդ անակնկալի բեր: Առաջինը խփելով՝ պոտենցյալ հարձակվողին ստիպում ես պաշտպանվել, ինչին նա սովոր չէ:
8. Մոտեցրու տարածությունը
Հիշիր՝ ինչքան հեռու ես հակառակորդիցդ, այնքան ավելի մեծ է ուժեղ հարվածներ ստանալու հավանականությունը: Բրազիլական Ջիու-Ջիցուն հուշում է, որ ցանկացած վտանգավոր դրության մեջ պետք է ջանաս մաքսիմալ մոտ տարածության մեջ գտնվել հակառակորդիդ հետ: Իսկ Մույ Թայի հիմնական օրենքն է այն, որ կլինչը լավագույն դիրքն է հարվածելու և վնաս հասցնելու համար: Դու կարող ես մի շարք ցավեցնող և կոտրող հնարքներ կիրառել այս դիրքից:
9. Տապալիր նրան գետնին
Քո և նրա միջև տարածությունը փոքրացնելուց հետո փորձիր գցել նրան գետնին և բարձրանալ նրա վրա: Մոռացիր շորերիդ մաքրության մասին: Գետնի վրա փորձիր կիրառել այն բոլոր հնարքները, որոնք տեսել ես հեռուստացույցով ցուցադրվող ութանկյուն մարտերի ժամանակ:
10. Ձեռքերդ բարձր պահիր
Սա առաջին կանոնն է, որ բոքսի մարզիչներն ասում են իրենց սաներին ռինգ մտնելուց առաջ: Ձեռքերով փակիր դեմքդ ու փորձիր հարվածները ձեռքերով կասեցնել: Միակ բռնցքամարտիկը, ով ձեռքերը ցած է պահում մարտի ժամանակ, հայտնի ֆիլմի Ռոքին է, ով ծեծ է ուտում էլ դու սուս: Նա ընդօրինակման լավ օբյեկտ չէ: