1996-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ Ղարաբաղյան հակամարտության միակ լուծման ձևը փոխզիջումն է, և երբ Տեր-Պետրոսյանը սկսեց առաջ քաշել այդ գիծը, հայտնվեցին մարդիկ, որոնք ասացին՝ «երբեք», «դավաճան» և այլն, ու այդ մարդկանց մեջ կար նաև Սերժ Սարգսյանը: Բայց Սերժը չի կարևոր, այլ կարևոր են այն քաղաքացիները, որոնք կտրականապես դեմ էին ու դեմ են փոխզիջման տարբերակին: Եվ այսօր ինձ շատ է հետաքրքրում, թե որտե՞ղ են այդ քաղաքացիները, ինչո՞ւ նույն Սերժին չեն մեղադրում դավաճանության մեջ, երբ ինքը ի լուր բոլորին ասում է, որ մենք պատրաստ ենք գնալ համատեղ փոխզիջումների:
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/429867757061970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել