Այն քաղաքացիները, որոնք կտրականապես դեմ էին փոխզիջմանը, ինչո՞ւ չեն մեղադրում ներկայիս նախագահին


00:02 , 10 նոյեմբեր, 2012

1996-ի Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ Ղարաբաղյան հակամարտության միակ լուծման ձևը փոխզիջումն է, և երբ Տեր-Պետրոսյանը սկսեց առաջ քաշել այդ գիծը, հայտնվեցին մարդիկ, որոնք ասացին՝ «երբեք», «դավաճան» և այլն, ու այդ մարդկանց մեջ կար նաև Սերժ Սարգսյանը: Բայց Սերժը չի կարևոր, այլ կարևոր են այն քաղաքացիները, որոնք կտրականապես դեմ էին ու դեմ են փոխզիջման տարբերակին: Եվ այսօր ինձ շատ է հետաքրքրում, թե որտե՞ղ են այդ քաղաքացիները, ինչո՞ւ նույն Սերժին չեն մեղադրում դավաճանության մեջ, երբ ինքը ի լուր բոլորին ասում է, որ մենք պատրաստ ենք գնալ համատեղ փոխզիջումների: 

Նավակ Ճոճողը