Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն տեսլականորեն ներկայացնում և պաշտպանում է իր ընտրողների, անդամների շահերը երկրի պառլամենտում և այնտեղից դուրս: Ստացվում է, որ այսպես, կամ այնպես կուսակցություն ասվածը արտացոլում է հասարակության առանձին շերտերի շահերը: Սյսպիսով, տեսնում ենք, որ քաղաքական կուսակցությունները իրենցով չեն կարող միասնականություն ապահովել, և հենց այդ պատճառով է, որ ականատես ենք լինում ամեն օր ԱԺ -ում տուր ու դմփոցի և արձյունքում ստանում հակաժողովրդական օրենքներ: Ո՞վ է ներկայացնում ժողովրդի շահերը և ինչպե՞ս պայքարել այն օրենքների դեմ, որոնք հակապետական են և հակահասարակական: Ինձ թվում է, որ հենց դուք՝ հայ ժողովուրդ, հենց մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է հասկանանք, որ իրական պայծառ հայրենիք և արդար երկիր կարելի է ունենալ միայն արդար օրենքների շնորհիվ, որտեղ օրենքը և նրա ուժը բոլորի համար առավել է ամեն ինչից, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ: Երբ Ազգային Ժողովը ընդունում է օրենքներ, որոնք բխում են հայ ժողովրդի շահերից, ապա պետք է ողջունել, բայց երբ մենք տեսնում ենք օրենքներ տրամաբանությունից դուրս` լռելը նույն պես անտրամաբանական է: Մտածեք, հայ ժողովուրդ ջան, ոնց մեր շահերը կարողանանք պաշտպանել, որ շարունակենք ապրել Հայաստանում, օրենքի երկրում, որտեղ ամեն ինչ վատ չէ, բայց կարող է լինել ավելի լավ: Բացի բողոքելուց, կարող ենք նաև աշխատել, գործել և պահանջել 131 պատգամավորից ընդունել օրենքներ, որոնք բխում են ամբողջ հայ ժողովրդի շահերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.ghukasyan.12
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել