Որքան հասկանում եմ Բաքվում անցկացվող եվրոպական խաղերին հաղթելու համար, մեր բռնցքամարտիկները ուղղակի պետք խորը նոկաուտի ենթարկեն իրենց մրցակիցներին, ըմբիշները մրցագորգից դեն նետեն կամ միայն մաքուր հաղթանակներ տանեն իրենց հակառակորդների նկատմամբ, իսկ թայքվադոյիստը, երևի պետք է «սպաներ» իր մրցակցին: Եթե որևէ մեկը ակնկալում էր, որ Բաքվում մեր մարզիկների մրցաելույթներն արդար կգնահավեին, ապա առնվազն մեծ մոլորության մեջ էր.. Իսկ Ադրբեջանի մեդալների թիվը ուղղակի «շշմեցնում» է: Ինչպես ասում են նավթադոլարներն ու խավիարը այստեղ էլ իրենց սև գործն արել են: Գոնե, լավ է, որ մարզական հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի հավաքականին են «խնայել», քանի որ մեդալների հաշվարկով զգալիորեն զիջում են նրան: Մի խոսքով, կատարյալ խայտառակություն, որին խիստ անլուրջ են վերաբերում նաև հեղինակավոր մեդիաները: Աննախադեպ է, որ այս մասշտաբի խոշոր մարզական իրադարձության նկատմամբ նրանց կողմից դրսևորվում է ընդգծված անտարբերություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/497738143713520?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել