Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիրչները չեն փայլում իրենց պարտաճանաչությամբ, այս մասին գիտի նրանց հետ երբևէ առնչված ցանկանցած մարդ, սակայն կան հայտնիներ, ովքեր առավել քան անպարտաճանաչ են։ Որոշեցի առանձնացնել նրանցից հինգին։
Հինգերորդ տեղում հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է. նրան անպարտաճանաչ դարձրեց «Եվրատեսիլը»։ Զբաղվածությունն է պատճառը, թե չափից ավելի ինքնավստահ դառնալը, դժվար է ասել, բայց այժմ նրա հետ պայմանավորվելը լավագույն միտքը չէ։ Նա բավականին դժվարեցնում է նաև լրագրողների աշխատանքը «Եվրատեսիլի» ժամանակ, քանի որ պարտաճանաչ կերպով ինֆորմացիա չի տրամադրում և չի պատասխանում հարցերին։
Չորրորդ տեղում դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է. նրա հետ հանդիպելու դեպքում պետք է հստակ իմանալ՝ եթե նա ասում է՝ կլինեմ 15 րոպեից, նշանակում է, որ առնվազն 1 ժամ կուշանա։
Երրորդ տեղում դերասանուհի Լիկա Սալմանյանն է, քանի որ Լիկայի հետ պայմանավորվելու դեպքում պետք է պատրաստ լինել անընդհատ պայմանավորվածության ժամ փոխելուն։ Լիկան այդպիսին է, նա կարող է ուշանալ հանդիպումից և ամենևին վատ չզգալ, որովհետև նրա դեպքում ամեն բան կարող էր այնպես դասավորվել, որ ընդհանրապես չգար։
Երկրորդ հորիզոնականում Սյուզի Մելիքյանն է, ով հայկական շոու բիզնեսի այն երգչուհին է, ով կարող է միանգամից 5 լրատվամիջոցի հետ «էքսկլյուզիվ» պայմանավորվել։ Նա կարող է խոստանալ ինչ-որ տեղում լինել որևէ ժամի և ուղղակի չգալ, լավագույն դեպքում՝ գալ առնվազն 1 ժամ ուշացած։
Դե իսկ առաջին «պատվավոր» տեղում Սոնա Շահգելդյանն է. նա շոու բիզնեսի «վաստակավոր ուշացողն» է։ Սոնայի հետ պայմանավորվել չարժի ու չարժի, եթե Սյուզի Մելիքյանի դեպքում գոնե 50% տոկոս հույս կա, որ կարող է ուշացած գալ, Սոնան ուղղակի կանջատի հեռախոսն ու վերջ...