Որպես կանոն, ձուկը գլխից է հոտում, մեր իրականության մեջ ձուկն ի սկզբանե ամբողջովին նեխած է եղել։
Դառնալով իշխան` ես ընդունեցի օրենքներ, որոնցով որևէ մեկը չէր կարող աշխատել օրինական դաշտում:
Այդ իսկ պատճառով ձևավորվեց կաշառքի, ատկատի ու սև հաշվապահության կուլտուրան:
Դա ինձ թույլ տվեց հարկ եղած դեպքում պատժել իմ դեմ ընդվզողներին` իմ իսկ ընդունած օրենքների ողջ խստությամբ:
Այսինքն թե` բոլորը սկսեցին աշխատել անօրինական դաշտում, բայց իմ թույլտվությամբ` ի վերջո հասկանալով, որ անկախ կաշառքների և ատկատների բաշխումից՝ նրանք հարստանում և աշխատում են, որովհետև ես եմ այդպես ուզում:
Ես ստեղծեցի իդեալական կախվածության թագավորություն, քանզի բոլոր շարժվողների պոչերն իմ ոտքերի տակ էին, իսկ անշարժներն ընդամենը հուշարձանների էին վերածվել:
Ես փչացրեցի բոլորին` յուրայիններին ու այլախոհներին` հիմնովին խաչ քաշելով բարոյական արժեհամակարգի վրա:
Փոքրիկ իշխանիկ...