Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ազատության մեջ հայտնված գազաններից մեկն այսօր հարձակվել է Թբիլիսիի բնակիչի վրա: Ինչպես հաղորդել են վրացական ԶԼՄ-ները, տվյալ անձը մահացել է: Պահեստներից մեկում թաքնված առյուծը, տեսնելով ներս մտնող մարդուն, հարձակվել է վերջինիս վրա:
Ականատեսների ներկայացմամբ՝ գիշատիչը դեռ չի վնասազերծվել և լուրջ վտանգ է ներկայացնում:
Երեկ իշխանությունները հայտարարել էին, որ բոլոր կենդանիները վնասազերծված են, և անվտանգությունը երաշխավորված է: Այնինչ, անմեղ մարդ է զոհվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alik.eroyants/posts/722751051180683?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել