Նոր սերիալ է հանրայինի եթերում: Այսօր 4-րդ սերիան էր ու հետաքրքրութեան համար դիտեցի այն:
Կարծում եմ դեռ վաղ է սցենարային կամ բովանդակութեան վերաբերեալ գնահատականներ տալ:
Բայց պիտի նշեմ, որ միանգամից աչքի է զարնում ռեժիսորի` գիւղացիական կեանքից անտեղեակութիւնը: Դերասանական խաղը շատ արհեստական է ու ընդհանրապէս չի արտացոլում հայ գիւղացու ջիգյարը, բնավորութեան գծերը, ապրելակերպը:
Մի դրուագ կայ, որ միանգամից աչքի զարնեց. մեքենան Ստեփանակերտից գալիս է գիւղ: Ճանապարհին կանգնած են գիւղից երկու կին: Էս մեքենան գալիս, այս կանանց կողքով հէնց այնպէս անցնում է մօտ 30 մետր ու կանգնում պատի տակ: Վարորդը դուրս է գալիս ու շտապում լուրը յայտնելու Դաւիթին: Ոչ մեքենայով կանանց կողքով անցնելուց, ոչ էլ տուն շտապելիս չի բարևում կանանց: Սա ընդհանրապէս ընդունուած բան չէ, էլ չեմ ասում պատերազմի տարիներին, երբ մարդկային հարաբերութիւնները շատ բարձր մակարդակի վրայ էին:
Մէկ այլ տեսարան: Դաւիթը վիրավոր պառկած է, ու համառում է որ վեր կենայ: Իր ընկերը համոզում է, սակայն տնքալով ու կռուելով նա վեր է կենում: Կողքին պառկած է մէկ այլ վիրավոր: Այդ ամբողջ ընթացքում նա անտարբեր թեյ էր խմում: Սա նոյնպէս արհեստական ու անսովոր տեսարան է: Նա առնուազն մի ադեկուատ ռեակցիա պիտի տար:
Պատերազմ է, բայց հոսպիտալի վրանը տեղակայուած է բաց դաշտում: Էլի կարծում եմ անտրամաբանական է:
Վերջապէս գիւղի լիակատար դատարկութիւնը: Հնարավոր է շատ դերասանները գումար արժէն: Բայց ամէն դէպքում չկայ ղարաբաղեան կենցաղին յատուկ գիւղացիական կեանքը: Միայն բարբառը պահպանելը դեռ քիչ է:
Այսօրուայ կինոարտադրութիւնը մեծ կարիք ունի լուրջ ու տեղին քննադատների, որոնց բացակայութիւնն էլ թերեւս առիթ է հանդիսանում նման թոյլ աշխատանքների: Ես դեռ ոչ մասնագէտ, նկատեցի այս մի քանի թերութիւնները: Վստահ եմ, որ մասնագէտներն աւելի շատ ու կարևոր խնդիրներ ու թերութիւններ կարող են յայտնաբերել նկարահանուող սերիալների սցենարների, բովանդակութեան, օպերատորական ու ռեժիսորական աշխատանքների մէջ:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/388248.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել