IMG_9237

Վերջերս ընկերներիցս մեկի հետ գնացել էի «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի փակ դիտմանը, ես մարտաֆիլների սիրահար չեմ, բայց երբեմն-երբեմն կարող եմ նայել. այս ֆիլմում ռեժիսորը մի քիչ չափն անցել էր: Մի խոսքով հարմար տեղավորվեցի, թե հեսա նորություն եմ նայելու ամերիկացիների շեդեվրներից, այն ինչ հերթական ստից կինոն էր: Սկսեցի փոշմանել, որ նստած եմ դահլիճում, այն ժամանակ, երբ տեսա առաջին սպանության տեսարանը: Գիտեմ հիմա կասեք, սպանություն էր էլի, բայց այնքան վատ էր նկարած որ դահլիճում նստածների մոտ ևս զզվանք էր առաջացնում, օրինակ մեկի կոկորդը դանակ են մնցում, մեկինն էլ փորը, ու պատկերացրեք, ինչքան վատն էր որ սրտից թույլ մարդիկ լքեցին կինոդահլիճը, իսկ մյուսներն էլ մնացին, որ նայեն բիցեփսները հաստացրած տղերքին:  Անցնենք առաջ, գիտեք ինչն ա հետաքրքիր սենց կինոներում՝  միշտ լինում է մեկը ով վաբշե կապ չունեի ուժեղ տղերքի հետ, բայց ուր գնում են հետներն ա, էս կինոյում էլ կար տենց մեկը ում ինչքան կրակում էին չէր մահանում: Մի տեսարան նկարագրեմ էս տղու հետ կապված, ուրեմը նա տեսախցիկն առած ձեռքը նկարում էր թե ինչպես են  կինոյի լավ  տղերքը կրակում վատ թղերքի վրա  ու նենցա ստացվում, որ գնդակներից  մեկն էլ վնասումա մեր տեսախցիկով տղու ձեռքը և այն համարյա կտրվումա: Ինձ թվումա, եթե մատդ տենց կտրվումա, առնվազն պետք է ուշքդ գնա կամ էլ գոռաս ցավից, բայց մեր տղեն այնքան «հերոս» էր, որ դիմանում էր, մեկ-մեկ էլ ծիծաղում:

IMG_9268

11221906_973226182722220_8730372341787490403_n

Հասկանում եմ, որ ամերիկացիների բառապաշարի կեսը հայհոյանք ա, բայց լավ, ինչիա պետք դա այդքան ասել ֆիլմում: Դերասանների բոլոր նախադասությունները սկսում էին «Fuck», «Fuck you Mother fucker» բառերից, ինչը մի տեսակ չէր դզում: Տեսարան էլ կար, որտեղ երկու աղջիկ լրիվ մերկ համբուրվում էին, սենց բան իհարկե հայկական կինոյում չկա ու մենք դեռ նոր-նոր մարսում ենք մերոնց համբույրի տեսարանները, լավ մի քիչ էլ անկողնային կադրերը: Նենց որ այս ֆիլմով, գուցե մի քիչ մերոնց աչքերը բացվի:

IMG_9262

HEC

Չմոռանանք նաև, որ այս ֆիլմում խաղում էր մեր հայ դերասան Արման Նշանյանը, հա բան չունեմ ասելու, տղուն մալադեց, լավ էր խաղում, վերջում էլ կարգին համբուրվեց գլխավոր դերակատարուհու հետ: Չնայած իրա դերը բացասական էր, բայց կարողացավ տակից դուրս գալ: Ինչ եմ ուզում ասել, որ այս ֆիլմը վաբշե մեր համար չէր, մենք սիրում ենք լացացնող ֆիլմեր, որտեղ կա սեր ու զգացմունք:

19619_973246539386851_1374036899107017260_n

 

11164057_973246509386854_675533500922763576_nhrach1

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել