Տեսնելով, որ իշխանության դեմ կռիվ տալուց որևէ օգուտ չկա, իսկ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու արդյունքում ընդդիմադիր դաշտը գաղափարազուրկ լինելուց զատ նաև փողազրկվեց, ընդդիմադիր հարթակում կռիվ է սկսվել, թե ո՞վ է լինելու ընդդիմության լիդերը: Իսկ նրանք, ովքեր դեռևս ընդդիմադիր հարթակում չեն, կռիվ են տալիս այդ հարթակում տեղ ունենալու համար: Իշխանություն- ընդդիմություն հակադրությունը ժամանակավորապես տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ: Կամ ընդդիմադիր հարթակին կհաջողվի մեկ կամ մի քանի գաղափարական ուժեր ձևավորել և պայքարել գալիք համապետական ընտրություններին կամ ինչպես միշտ...
Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է գալիք համապետական ընտրություններին, իսկ արտահերթ քաղաքական պրոցեսներ Հայաստանում չեն լինի: Սա է պատճառը, որ Արթուր Բաղդասարյանը բացում է ՕԵԿ-ի դռները, Նիկոլ Փաշինյանը պայմանագիր կնքում քաղաքացիների հետ և այլն, և այլն... Վստահ եմ՝ այս տարիների ընթացքում մեր հասարակությունն ընդիմադիրներից շատ ավելի շատ է հիասթափվել, քան իշխանություններից, բայց իրականում, որակյալ և գաղափարական ընդդիմություն ունենալը կարևոր է ցանակացած ժողովրդավարական պետության համար, նամանավանդ գործող իշխանությունն ընդդիմադիր դաշտում գործելու լայն հնարավորություն է ստեղծել քաղաքական ուժերի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/815528401849570?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել