Aroxj.am-ը գրում է.
Ատամի խոզանակը՝ կղանքի օրրան
Մի քանի հազար ուսանողների ատամի խոզանակների մակերեսը ուսումնասիրած գիտնականները շոկային արդյունքների են եկել: Խոզանակաների 60 տոկոսի վրա կղանքի հետքեր են գտել՝ ընդ որում՝ նույնիսկ ոչ խոզանակի տիրոջ:
Կոնեկտիկուտի Quinnipiac University գիտնականները որոշել են հետևել կոլիֆորմ բակտերիաների տարածմանը մի քանի ուսանողական հանրակացարանների սանհանգույցներում: Կոլիֆորմ բակտերիաները իրենցից միկրոօրգանիզմներ են ներկայացնում, որոնք ապրում են մարդու կղանքում և կարող են տարածվել լոգասենյակում գտնվող տարբեր տարբեր իրերի վրա՝ ներառյալ ատամի խոզանակը: Բակտերիաները տարածվում են օդով:
Պարզվեց, որ այս բակտերիաների հետքեր կան խոզանակների 60 տոկոսի վրա, ընդ որում՝ դեպքերի 80 տոկոսում որևէ մի մարդու խոզանակի վրա այլ մարդու կղանքի բակտերիաներ կային: Այս բակտերիաները կարող են փորլուծություն առաջացնել, երբեմն էլ մաշկային ցանի, ականջի ինֆեկցիաների և այլ խնդիրների պատճառ է դառնում:
Ատամի բոլոր խոզանակները, որոնք ստուգել են հետազոտողները, վերցվել են լոգասենյակներից, որոնցից օգտվում էր միջինում 9.4 մարդ: Ընդ որում՝ խոզանակի պահպանման բոլոր մեթոդները անզոր էին այս բակտերիաների դեմ: