Խոսքս ուղղում եմ հոգեբաններին, ուսուցիչներին, ծնողներին։ 
Մեր նոր սերնդի մոտ կա մեծ բացթողում։ Երեխաները, երբ դրսում, դպրոցում կամ մեկ այլ հաստատություններում հանդիպում են սահմանափակ հնարավորություններով մարդկանց, սկսում են ուշադիր նայել, ապա խուճապահար չեն կողմնորոշվում թե ինչպես զիճել, կամ օգնել։ 
Այսօր նմանատիպ միջադեպի ականատես եղա։ Մի աղջնակ դեմ հանդիման դուրս եկավ կույր տղայի, ով բռնակների օգնությամբ իջնում էր ներքև։ Անշուշտ աղջիկը ուզում էր զիճեր, պարզապես չգիտեր, թե ինչպես, չեր կողմնորոշվում որ կողմ թեքվեր, ինչ աներ։ Ստիպված եղա միջամտել, սակայն դա հարցի լուծում չէ։ Երեխաները պետք է կարողանան ինքնուրույն կողմնորոշվել, որպեսզի հաջորդ անգամ ոչ միայն զիճեն, այլ նաև օգնեն մնացած բոլոր հարցերում, որոնք գուցե մեզ համար էական չեն, սովորական երևույթ են, սակայն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար կարևորագույն խնդիրներից են ։ 
Պետք է ձևավորել զիճելու, ուղղեկցելու, օգնելու կուլտուրան։ 
Գուցե էական նշանակություն չենք տվել տվյալ հարցին, սակայն դա նույնքան կարևոր է, որքան ճիշտ դաստիարակությունը առողջ հասարակություն ձևավորելու համար։ Հետևաբար կարծում եմ, թե տանը, թե ուս. հաստատություններում պետք է անցկացվեն ուսուցողական փոքրիկ սեմինարներ։ 
Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ ոչնչով չեն զիճում չունեցողներին, պարզապես նրանք ավելի շատ ունեն մեր ուշադրության, խնամքի կարիքը։ Այ երբ նոր սերունդը սա գիտակցի, կարծում եմ այլևս նման ապշահար հայազքով չի նայի նրանց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել