www.psyhelp.am  և www.psyarmenia.com  -ից

Մի անգամ մի ուսուցչի մոտ եկավ մի գող: Նա իմացել էր, որ ուսուցիչն իմաստուն է, շատ բան գիտի և շատ բան է հասկանում: Գողը եկավ նրա մոտ ու հարցրեց.

- Դու գիտե՞ս, որ ես գող եմ:

- Գիտեմ:

- Ես ուզում եմ այլևս գողություն չանել: Սակայն չեմ կարողանում:

- Լավ, պետք չի դա անել: Սակայն ինչո՞ւ:

- Գիտե՞ս, որոշել եմ մի թանկարժեք իր գողանալ:

- Արա դա, սակայն գիտակցիր այն, ինչ անում ես: Երբ կգնաս գողության, գիտակցիր ամեն ինչ՝ ամեն քո քայլը, միտքը, զգացողությունը...

- Ես կարծում էի, թե Դու ինձ ուրիշ բան կասես, բայց կփորձեմ:

Մի որոշ ժամանակ անց նա նորից եկավ ծերունու մոտ և ասաց. «Դու շատ խորամանկ մարդ ես: Ես չկարողացա գողանալ: Եվ ոչ թե այն պատճառով, որ չգիտեմ, թե ոնց: Ես լավագույն գողն եմ, սակայն երբ սկսեցի գիտակցաբար հետևել այն ամենին, ինչ անում եմ, այլևս չկարողացա դա անել»:

Անտոնիո Կորրեջո "Կուպիդոնի ուսուցումը"  1528


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել