Այսօր Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Արտաշատ և Աբովյան քաղաքներում, տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, և մենք հերթական անգամ ականատես ենք լինում, որ քաղաքական ընդդիմադիր կամ կիսաըննդիմադիր ուժերը անտարբեր են այս մակարդակի ընտրություններին: Տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած իշխանության հիմքն են, եթե քաղաքական ուժը ամբիցիաներ ունի երկիր կառավարելու համապետական ընտրությունները հաղթելու ճանապարհով, ապա նա չի կարող անտարբեր լինել այս մակարդակի ընտրություններում:
Տեղական ինքնակառավարման մարմինը անմիջական կապն է հասարակության հետ և այս համակարգի վրա է հենվում ցանկացած իշխանություն:
Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու արդյունքում մի կողմից գաղափարական քաղաքական գործունեությամբ զբաղվելու հարթակ է բացվել, մյուս կողմից պարզ երևաց, որ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը իրականում ռեսուրս, կարծում եմ նաև, ցանկություն չունեն ներքևից իշխանության համար պայքարելու, այլ ուղղակի նպատակ ունեին կեղծ խոստումններով և քարոզչությամբ հեղափոխության միջոցով արագ տիրանալ իշխանությանը:
Նա, ով հաջողում է տեղական ինքնակառավարման մակարդակում, նա էլ պետք է վեր քայլի քաղաքական աստիճանով: