Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրներին: Ըստ այդմ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռ հունիսի 3-ին համապատասխան նամակ է ուղարկել ԵԱՀԿ-ի՝ Վիեննայի կենտրոնական գրասենյակ: Նամակում, ըստ աղբյուրի՝ նշված է, որ երկրի կառավարությունը Բաքվում ԵԱՀԿ-ի ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունն այլևս չի տեսնում ու չեղյալ է ճանաչում 2014թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: «Ադրբեջանի կառավարությունը ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ է տալիս՝ լուծելու այս իրավիճակից բխող տեխնիկական խնդիրները»,- ասված է նամակում: Լրատվամիջոցների պնդմամբ՝ այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կառույցի անդամ պետություններին տեղեկացրել է Ադրբեջանի որոշման մասին: Պաշտոնական Բաքուն դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել, բայց, ինչպես ասում են, «Нет дыма без огня»: Սկզբում Ադրբեջանն իր սահմաններից հանեց Ազատություն ռադիոկայանին, ով փաստերով խոսում էր Ադրբեջանի իշխանությունների վարած անբռնազբոս քաղաքականության մասին, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս «ժողովրդավար» Ադրբեջանին, իսկ հիմա արդեն իրենց երկրից հեռացնում են ԵԱՀԿ-ին, ինչը բնականաբար, չի կարող բացասաբար չազդել Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա։ Ինչպես երևում է՝ Ադրբեջանը որոշել է թշնամանալ Արևմուտքի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1607447309540338&id=100008252523676
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել