Բաքուն Եվրոպական առաջին օլիմպիադայի մեկնարկի նախաշեմին կարծես հայտնվել է դժվար իրավիճակում: Լուրեր են շրջանառվում, որ բացման արարողությանը մասնակցությունից հրաժարվել է Հունաստանի նախագահը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոահիմ Գաուկը: Օլիմպիական խաղերի բոյկոտի անհրաժեշտության մասին են բարձրաձայնում նաև միջազգային սպորտային հեղինակավոր կազմակերպություններ, որոնք առանձնահատուկ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների և տոտալիտար համակարգի առկայության խնդիրներին: Այս գործընթացները լուրջ անհանգստություն են առաջ բերել Բաքվում, քանի որ Ադրբեջանի իշխանությունների ինքնագովազդը կարող է լրիվ հակառակ էֆեկտն ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել