
Նրանք, ովքեր որ կողմ են, որ Հայաստանում պէտք է կառուցուեն գործարաններ, հիմնուեն արտադրութիւններ - զարկ տալու համար մեր տնտեութեան զարգացմանը, ոչ միայն եկեղեցու կառուցմանը չեն տալիս առաջնահերթութիւն, այլ շատ եւ շատ այլ օբյեկտների կառուցմանը։
Բայց։
Այդ մարդկանց ընդհանրական տրամադրութիւնն օգտագործւում է հակաեկեղեցական տրամադրութիւն ունեցող անհատների կողմից, որոնք ոչ թէ տնտեսութեան մասին են մտածում, այլ երկիրը, եկեղեցին քարկոծելու մասին։
Հակառակ դէպքում, Հայաստանում օր օրի աւելանում են շատ անհեթեթութիւններ, որոնց շուրջ բնականաբար չկայ նման աղմուկ, որովհետեւ չկան յատուկ գործոններ խնդիրն ակտիւ պահելու համար։
Իսկ հաւատ ունեցող մարդու համար շատ կարեւոր է ունենալ եկեղեցի՝ օրը սկսելով աղոթքով եւ ներշնչանքով դէպի արդար արարում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arturkhojabaghyan/posts/836028049780240?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել